21/11/2023 16:44
Արցախից բռնի տեղահանված շահառուները երեք ամիսների կուտակված կենսաթոշակներն ու նպաստները կստանան միանվագ. Դավիթ Խաչատրյան
Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշակները Արցախից բռնի տեղահանված անձինք կստանան միանվագ։ Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ առանց նոր նշանակման գործընթացների կվերականգնվեն կենսաթոշակներն ու նպաստները։
Նա նշեց, որ վաղը ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքների երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո, կառավարության առաջիկա նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը և դրանց հիման վրա Արցախից շահառուները դիմումներ կներկայացնեն։
Ըստ Խաչատրյանի՝ դիմումները ներկայացնելու համար մշակվում է առցանց հարթակ։