21/11/2023 17:06
Արցախից բռնի տեղահանված 1837 ուսանող է ներգրավված ՀՀ պետական բուհերում. Սարգիս Հայոցյան
ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանողներ արդեն իսկ ներգրավված են ՀՀ պետական բուհերի կամ հարակից կրթական ծրագրերում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Նրա խոսքով՝ ուսանողների կողմից ներկայացված և բուհերից ստացված տվյալները այժմ նույնականացվում են, որպեսզի կրթաթոշակների տրամադրման գործընթացը մեկնարկի։
Հայոցյանը տեղեկացրեց նաև, որ Արցախում ուսման վարձի փոխհատուցմամբ սովորողները Հայաստանում կստանան վճարների փոխհատուցում։