21/11/2023 22:28
Ավագանու նիստի ժամանակ վեճն առաջացավ որոշ ընդդիմադիրների սադրանքի արդյունքում․ Արմեն Փամբուխչյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտարարել է՝ ավագանու այսօրվա նիստում վեճն առաջացել է «ավագանու որոշ ընդդիմադիր անդամների սադրանքի արդյունքում»։
«Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։
Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս դատապարտելի է։ Ցավում եմ, որ տուրք տվեցինք այդ սադրանքին, ինչի համար էլ ներողություն եմ խնդրում երևանցիներից։
Ուզում եմ հատուկ նշել, որ երևանցու շահը մեզ համար առաջնային է, ուստի թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»,- գրել է Փամբուխչյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17