21/11/2023 20:19
Պայքարելու եմ՝ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. Մուրադ Փափազյան
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը գրում է.
«2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ես մեկնում էի Հայաստան, Ազգային Անվտանգության Ծառայությունը արգելեց իմ մուտքը և արտաքսման հրաման տվեց՝ ասելով, որ ես «պերսոնա նոն գրատա եմ»։ Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել ... Դատավորը 14 օր ժամանակ էր տվել Անվտանգության Ծառայությանը՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը։ Փաստաբաններս խնդրեցին, որ կարողանամ հաջորդ նիստին ներկա գտնվել, բայց դատավորը մերժեց, փոխարենը սակայն առաջարկեց հեռակա կարգով մասնակցել:
Անվտանգության Ծառայությունն իհարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, և նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում։
Դիմում եմ Հայաստանի արդարադատության համակարգին՝ ձեռք բերել իմ հեռացման պատճառները և ինձ իրավունք տալ մասնակցելու այս դատավարությանը։ Իսկ եթե Անվտանգության Ծառայությունը դեռ շարունակի չներկայացնել իմ հեռացման պատճառները, ես ակնկալում եմ, որ այս որոշումը կասկածի տակ դրվի։ Իսկ եթե ականատես լինենք արդարադատության պարզ ձևականության, ես չեմ վարանի այն փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկվի այս անհիմն որոշումը:
Ես կպայքարեմ՝ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. երկիր, որի համար պայքարել եմ ավելի քան 40 տարի։
Փարիզ, 21 նոյեմբերի, 2023 թ․»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17