21/11/2023 14:59
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ 6-րդ առաջարկը. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
«Համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու հրապարակային հայտարարության՝ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը», - այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ «X»-ի միկրոբլոգում։
Նշվել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին։
«Մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար»,- ասել էր Փաշինյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17