21/11/2023 16:13
Ցավում եմ միջադեպի համար, ինձ մեղավոր եմ համարում, որովհետև չեմ կարողացել կանխել. Ավինյանն առաջարկեց տեղափոխել նիստը
Երևանի ավագանու նիստում լարված իրավիճակ ստեղծվեց, ինչի պատճառով քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց ընդմիջել նիստը և անջատել ուղիղ հեռարձակումը։
«Սիրելի՛ երևանցիներ, ավագանու հարգելի՛ անդամներ, ես ցավում եմ նման միջադեպի համար, ինձ մեղավոր եմ համարում դրա համար, որովհետև չեմ կարողացել դա կանխել` որպես նիստը վարող», - հայտարարեց Ավինյանը՝ խնդրելով նիստը տեղափոխել և աշխատանքները շարունակել վաղն առավոտյան։
Արդեն նշել ենք, որ նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի և Անի Խաչատրյանի միջև։
Աղեկյանին Անի Խաչատրյանն անվանեց «կոյուղաջրերի թագուհի»։ Ավինյանը ստիպված եղավ ընդհատել նիստը։ Դրանից հետո Սոնա Աղեկյանը ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա, նա էլ՝ Աղեկյանի: Ավագանու անդամներն այդքանով չսահմանափակվեցին, քաշեցին նաև իրար մազերը։
Լարված իրավիճակը շարունակվեց նաև միջանցքում, ոստիկաններ ժամանեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17