21/11/2023 19:26
Մոսկվայում ստորգետնյա ենթակառուցվածքների ապամոնտաժման ժամանակ մարդկանց գանգեր ու ոսկորներ են հայտնաբերվել, ենթադրաբար՝ այնտեղ են թաքցվել 90-ականներին
Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող ոչ բնակելի շենքի ստորգետնյա ենթակառուցվածքների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել են մարդկանց կմախքներ` ոսկորներ ու գանգեր, որոնք, նախնական եզրակացության համաձայն, այնտեղ են մնացել 1990-ականներից։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի դատախազությունը։
«Մարդկանց ոսկորները, այդ թվում՝ 10 գանգ և առնվազն 10 գանգի բեկորները գտնվել են 3,5 մետր խորության վրա։ Նախնական գնահատականներով՝ մահը գրանցվել է 20-30 տարի առաջ»,- հայտնել են դատախազությունից։
Հստակ տվյալներ, թե որն է եղել մահվան պատճառը, առայժմ չկան։