21/11/2023 22:41
Ռուսաստանում հայտարարել են՝ Եվրոպայում գերիշխում է «մահվան գաղափարախոսությունը»՝ ուղեկցվող ընտանիքի ինստիտուտի ոչնչացմամբ
ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը հայտարարել է, որ Արևմուտքում գերիշխում է «մահվան գաղափարախոսությունը», որն աշխարհի մեծ մասը չի ընդունում։
Ֆադեևը նշել է, որ այսօր արևմտյան երկրներում գերիշխող են դարձել ԼԳԲՏ արժեքները, արմատական ֆեմինիզմը և բնապահպանությունը, «child free» գաղափարախոսությունը։
«Չէ՞ որ դրանք ծայրահեղական գաղափարախոսություններ են։ Ժամանակակից կյանքի նոր դրսևորումները կարող են դրական համարվել, եթե երկիրն ու ժողովուրդն ընդունում է դրանք, իսկ եթե չի ընդունում, ուրեմն դրանք վատն են։ Զարմանալի չէ, որ աշխարհի մեծ մասը չի ընդունում այդպիսի գաղափարախոսությունը, իսկ դա իրականում գաղափարախոսություն է․ ես դա անվանում են մահվան գաղափարախոսություն, ընտանիքի քայքայման գաղափարախոսություն, երեխաներ չունենալուն խթանող գաղափարախոսություն»,- ասել է Ֆադեևը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրման 75-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։
Մարդու իրավունքների խորհրդի նախագահը հավելել է, որ նրանց, ովքեր չեն ընդունում այդ գաղափարախոսությունները, Արևմուտքում հռչակում են «ազատության թշնամիներ» և «բռնակալության կողմնակիցներ», այնինչ իրականում տեղի ունցողը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների իրական գաղափարախոսության դեֆորմացիա, իրական արժեքների ոչնչացում՝ հօգուտ հեգեմոնիայի։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17