21/11/2023 12:51
66 մահ՝ 10 ամսում Երևանում արձանագրված ՃՏՊ-ներից. ՔԿ-ն շարունակում է կանխող միջոցառումներ ձեռնարկել
Երևանում տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի: 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։
Երևան քաղաքում ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների միտումների, հիմնական պատճառների, դրսևորումների, դրանց դեմ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարվող նախականխիչ աշխատանքի մասին՝ տեսանյութով։