22/11/2023 22:30
Ինչի՞ նշան կարող է լինել աչքերից արտադրությունը. Ինչպե՞ս խուսափել բորբոքումից
Աչքից արտադրությունն ամենայն հավանականությամբ վկայում է աչքի գրգռվածության կամ վարակային բորբոքման մասին:
Վարակները կարող են ունենալ տարբեր հարուցիչներ:
Աչքի վարակների առավել տարածված տեսակներից են՝
աչքի շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ),
աչքի կոպերի բորբոքում (բլեֆարիտ),
գորդեոլում (տիկնակլունձ),
փոքր քերծվածքներ կամ գրգռում, որը պատճառվում է կեղտի, փոշու կամ ծխի նկատմամբ ալերգիայով և գերզգայունությամբ:
Արտադրությունը կարող է լինել արցունքային, լորձային կամ թարախային:
Եթե ի հայտ է եկել աչքից արտադրություն, ապա պետք է այցելել բժշկի կամ նրա ուղեգրմամբ՝ ակնաբույժին:
Մինչ այդ համոզվեք, որ աչքը մաքրելուց առաջ լավ լվացել եք ձեր ձեռքերը,
աչքից արտադրությունը պետք է մաքրել զգուշությամբ. այս նպատակով յուրաքանչյուր աչքի համար պատրաստեք առանձին բամբակե խծուծ, որը նախապես ներծծեք քիչ ջրով և մաքրեք՝ սկսած քթի ծայրից դեպի դուրս (վարակի տարածումը մի աչքից մյուսը կանխարգելելու համար),
հրաժարվեք երեսի սրբիչները կամ շպարվելու և այլ պարագաները մեկ այլ մարդու հետ համատեղ օգտագործելուց, որ աչքի հավանական վարակը չփոխանցեք մյուսներին,
եթե կրում եք կոնտակտային լինզաներ, հեռացրեք դրանք և կրեք ակնոցներ, մինչև գանգատները վերանան,
համոզվեք, որ սրբիչները և անկողնու սպիտակեղենը կանոնավոր կերպով լվացվում են և հնարավորության դեպքում չորացվում արևի տակ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ