22/11/2023 15:45
Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը չի համապատասխանում իր ժողովրդի շահերին. Զախարովա
Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը չի համապատասխանում իր ժողովրդի շահերին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան չի կարծում, որ Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու Երևանի որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին», - ասել է նա։
Զախարովան ընդգծել է՝ Հայաստանի որոշումը ցավալի է, բայց «դռները Երևանի համար շարունակում են բաց մնալ»։