22/11/2023 17:04
Հայաստանը հստակ ի ցույց է դնում արտաքին քաղաքականությունում կողմնորոշումը փոխելու իր մտադրությունը․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանն ի ցույց է դնում արտաքին քաղաքական կուրսը փոխելու իր մտադրությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խոսքը արտաքին հարաբերություններում կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Հստակ է, որ դա արվում է Արևմուտքի առաջարկով կամ խորհրդով»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այս հայտարարությունը հնչեցրել է ի պատասխան ՀՀ գործող իշխանությունների պնդման, ըստ որի Հայաստանը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական կուրսը։