22/11/2023 13:40
ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, բայց ոչ մի նիստի չեն մասնակցում, ակնհայտ դեմարշ է կատարվում. Արմեն Ռուստամյան
ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, բայց ոչ մի նիստի չեն մասնակցում։ Ասեցինք՝ դեմարշ է, ասեցին՝ ոչ, դեմարշ չէ, բայց ակնհայտ դեմարշ է կատարվում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ նիստերին և հանդիպումներին չմասնակցելու հայկական կողմի որոշումներին։
«Կա քաղաքականության թե՛ վեկտորի փոփոխություն, որի մասին մենք խոսել ենք, թե՛ ընդհանրապես անվտանգային համակարգի փոփոխություն, որը մեզ համար խիստ վտանգավոր է կատարել այս պայմաններում», - ասաց նա։
Ըստ Ռուստամյանի՝ այս որոշումը լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև որոշումը հակամարտող կողմերի միջև է, որոնք Ուկրաինայում պատերազմական վիճակում են։
«Ճամբարափոխություն իրականացնել այս պահին՝ տեղին չէ։ Պատկերացրեք՝ կռվի ժամանակ մի խրամատում էիք, պարզեք, որ դա ձեր դուրը չի գալիս, անցնեք այլ խրամատ, իհարկե, զոհեր կունենաք. Ուկրաինայի, Վրաստանի օրինակն ունենք», - ասաց նա։