22/11/2023 12:38
ԽՍՀՄ երկրներից Ադրբեջանը միակն է, որը էթնիկ զտումների միջոցով կտրուկ նվազեցրել է ազգային փոքրամասնությունների թիվը
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է ինֆոգրաֆիկա՝ ցույց տալով, որ 1939թ.-ին Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները կազմում էին երկրի բնակչության 42 տոկոսը, իսկ 23թ.-ին արդեն բնակչության ընդամենը 5 տոկոսն են։
«Խորհրդային բոլոր 15 հանրապետություններից Ադրբեջանը միակն է, որը էթնիկ զտումների և ցեղասպանության միջոցով կտրուկ նվազեցրել է իր երկրում ազգային փոքրամասնությունների թիվը՝ միևնույն ժամանակ ծախսելով միլիոններ՝ բազմազգ պետությունների թվում հայտնվելու համար», - գրել է տնտեսագետը՝ Ադրբեջանին «Վատագույններից ամենավատը» որակելով։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15