22/11/2023 10:08
Առանց անվտանգության երաշխիքի՝ արցախցիների Արցախ վերադարձի նույնիսկ քննարկումն է վտանգավոր․ նմանվում է նոր ցեղասպանության դրդելու․ Աբրահամյան
«Առանց որևէ լուրջ անվտանգության երաշխիքի՝ թեմայի նույնիսկ քննարկումն է վտանգավոր, քանի որ դա ավելի շատ նմանվում է նոր ցեղասպանության դրդելու:
Արցախյան շարժման մեկնարկին, ինքնորոշման իրավունքը որպես նպատակ հռչակվեց առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ հստակ գիտակցում էին, որ Ադրբեջանի կազմում արցախցիների ցանկացած կարգավիճակ լուրջ անվտանգային խնդիր է պարունակում:
Ինքնորոշման գործընթացը, որը հիմնված էր միջազգային իրավունքի և արցախցիների հռչակած սկզբունքների վրա, նաև նպատակ էր հետապնդում ամուր անվտանգային երաշխիքներ ստեղծել, որովհետև դրա այլընտրանքն Արցախի անկումն ու արցախցիների բռնի տեղահանություններն էր ենթադրում», - գրել է նա:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու որպես հետևանք` ինքնորոշման իրավունքի մերժումը, տապալեցին այն բարդ ու նուրբ պրոցեսները, որոնք աստիճանաբար տանում էին արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը: