22/11/2023 10:38
Կապանում ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն կբացվի․ Լուսանկարներ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Կապանում ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն է բացում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն X-ի իր էջում կիսվել է Կապան այցի և քաղաքապետի հետ հանդիպման մասին։
«Այցելություն Կապան՝ ապագա ֆրանսախոս կենտրոնի համար նախատեսված տարածք: Միասին՝ հանուն մշակույթի, կրթության և Ֆրանկոֆոնիայի Կապանում», - գրել է նա։