22/11/2023 18:46
Շվեյցարիայի կառավարությունը Գերմանիային 25 տանկ կվաճառի․ Բեռլինը հավաստիացնում է՝ «Leopard 2»-ները Ուկրաինային չի տրամադրելու
Շվեյցարիայի կառավարությունը հավանություն է տվել Գերմանիային «87 Leopard 2 А4» տիպի 25 տանկերի վաճառքին։ Գերմանիան իր հերթին պարտավորվել է այդ տանկերը չտրամադրել այնպիսի երկրների, որոնք ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ չեն հանդիսանում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Պաշտոնական Բեռլինը Շվեյցարիային հավաստիացրել է, որ այդ տանկերը կմնան Գերմանիայում կամ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ հանդիսացող երկրներում և կհամալրեն նրանց արսենալները»,- նշված է հաղորդագրությունում։
Առանձին կետով նշվում է նաև, որ «տանկերը նախատեսված չեն Ուկրաինայի համար»։