22/11/2023 13:54
Կարծում եմ՝ մեր իշխանությունները հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք. Ռուստամյան
Կարծում եմ՝ մեր իշխանությունները հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ դժգոհելուց առաջ, որ ՌԴ-ն մեզ լավ բարեկամ չեղավ այս ընթացքում, նաև դա են հասկանում։
Այդուամենայնիվ, ըստ նրա, ՀՀ-ի առջև կողմնորոշման խնդիր դրվելու է բոլոր կողմերից։ «Այստեղ է, որ մեր վիճակը վատանում է, քանի որ «կամ-կամ»-ի խնդիր է դրվելու։ «Արևմուտքն ասելու է՝ կա՛մ ինձ հետ ես, կա՛մ իմ դեմ ես, ՌԴ-ն ասելու է՝ կա՛մ ինձ հետ ես, կա՛մ իմ դեմ ես։ Այսօր աշխարհաքաղաքական վիճակը բերել է դրան, չի ստացվի «և-և»-ի վիճակն իրականացնել, չնայած, ՀՀ-ն պետք է դա փորձի անել, գտնել այն տեղը, որ իր անվտանգային խնդիրներն է լուծում», - ասաց նա։
Ռուստամյանի խոսքով՝ ՀՀ-ն կենսական իր շահերից ելնելով՝ ՌԴ-ին պետք է ասի, որ այն, ինչ դու չես կարողանում ինձ տրամադրել, ես պետք է փոխհատուցեմ այլ ճանապարհով, դա ճիշտ ճանապարհ կլինի։
«Իրականում դիվերսիֆիկացիա պետք է անել, գնալ ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցել։ Գնաս՝ ցույց տալու համար, որ դիվերսիֆիկացնում ես։ Պագոնները չեն ընկնի, որ գնաս ու նիստին մասնակցես։ Ոչ ոք դրան դեմ չի կարող խոսել», - ասաց նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17