22/11/2023 16:14
Գագիկ Ծառուկյանի մասին նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը. Տոնոյան
ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:
Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի՝ նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17