22/11/2023 22:50
Խառը մենամարտերի Հայաստանի բազմակի չեմպիոնը պատրաստվում է ԱՄՆ-ում կայանալիք կարևոր մենամարտին
Խառը մենամարտերի Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Ավագյանը պատրաստվում է իր առաջիկա մենամարտին։
31-ամյա մարտիկն ACA-ում ունեցել է 8 մենամարտ, որից 5-ում հաղթանակ է տարել։
Նարեկ Ավագյանը մեկ տարի առաջ է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ երկու մենամարտ է անցկացրել՝ համագործակցելով UPNEXTFIGHTING-ի հետ։
ArmSport-ի հետ զրույցում Ավագյանը նշել է, որ UNF-ի շրջանակում փետրվարին ԱՄՆ-ում շատ լուրջ մենամարտ է սպասվում, որից հետո կկարողանա գոտու համար մենամարտ անցկացնել։ Կարևորագույն այդ մենամարտին հայ մարտիկը նախապատրաստվում է երևանում։