22/11/2023 09:42
«Հրապարակ». Հանցակազմի բացակայության հիմքով վարույթ չի կարող նախաձեռնվել Սամվել Բաբայանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն. «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», և խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։
ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որևէ օրենսդրական կարգ չի խախտվել, և ԱՀ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի գործունեության մասին, ուստի հանցակազմի բացակայության հիմքով վարույթ չի կարող նախաձեռնվել։ Մինչդեռ Բաբայանի՝ ԱՀ ղեկավարության դեմ արած հայտարարություններին ընթացք է տրվել, գործ է հարուցվել, չնայած դատախազությունը ԶԼՄ-ներին չի հայտնում, թե ում դեմ է այն և ինչ հատկանիշներով»։