22/11/2023 19:28
Եվրոպական ընկերությունները մեր հարևան պետությունների օգնությամբ վերադառնում են Բելառուսի շուկա․ Պարխոմչիկ
Եվրոպացի գործարարները, եվրոպական ընկերությունները բելառուսական շուկա վերադառնալու հնարավորություններ են փնտրում և դրա համար տարբեր լուծումներ են գտնում, այդ թվում՝ օգտվելով Բելառուսի հարևան երկրների օգնությունից, խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը։
«Բելառուսական շուկա արևմտյան ընկերությունների վերադարձը տեղի է ունենում այդ թվում՝ մեր հարևան երկրների օգնությամբ»,- ասել է Պարխոմչիկը՝ հավելելով, որ առայժմ զերծ կմնա հավելյալ մանրամասներ հայտնելուց։
«Վաղ, թե ուշ ամեն ինչ ավարտվում է, ամեն դեպքում մենք շարունակում ենք շփվել բոլորի հետ, ում հետ նախկինում շփվել ենք, բարեկամներ ենք եղել, բիզնես շրջանակների հետ կապը պահպանում ենք։ Անձամբ ես շնորհավորանքներ եմ ստանում բոլոր նախկին բիզնես գործընկերներից՝ թե՛ Եվրոպայից, թե՛ Ամերիկայից»,- ասել է Բելառուսի փոխվարչապետը։