22/11/2023 18:36
Արմեն Գրիգորյանը կառավարության շենքում ԵՄ դեսպանների հետ է հանդիպել․ անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկել
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումներին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զանազանեցմանը»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Կից հրապարակվել են նաև լուսանկարներ