22/11/2023 17:36
Հայաստանում կարտոֆիլի ցանքատարածությունները գնալով կրճատվում են
2022թ.-ին Հայաստանում ինչպես կարտոֆիլի ցանքատարածքները, այնպես էլ համախառն բերքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է։
Ըստ ԱՎԿ-ի տվյալների՝ եթե 2021թ-ին կատարվել է 20 125 հա կարտոֆիլի ցանքս, ապա 2022թ.-ին կատարվել է 19 263 հա կարտոֆիլի ցանքս։
Կարտոֆիլի ցանկաքատարածություններին զուգահեռ կրճատվել է նաև ստացված համախառն բերքը։
Կարտոֆիլի համախառն բերքը 2022թ.-ին կազմել է 351. 4 հազար տոննա, միջին բերքատվությունը` 182.1 ց/հա, 2021թ.-ին կազմել է 364.6 հազար տոննա, միջին բերքատվությունը` 179.3 ց/հա։