22/11/2023 13:29
Ալեն Սիմոնյանը ենթադրում է՝ ՀԱՊԿ աջակցության փաթեթում, որից Հայաստանը հրաժարվեց, սպառազինություն չկար
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ ՀԱՊԿ աջակցության փաթեթում, որից Հայաստանը հրաժարվեց, սպառազինություն չկար։
«Ենթադրում եմ՝ ոչ, չեմ կարող վստահ ասել», - լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Խոսելով սպառազինության թեմայից՝ ԱԺ նախագահն ասաց՝ Ադրբեջանը աշխարհին փորձում է ներկայացնել, թե Հայաստանն, իբր, զինվում է, հարձակողական պլաններ ունի։
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանը որևիցե երկրի վրա հարձակվելու նպատակ չունի, Ադրբեջանի այն սպառազինությունը, որը գնվում է միլիարդավոր դոլարներով, միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի դրա նկատմամբ ու մի հարց տա՝ ինչի՞ համար է պետք Ադրբեջանին այդ քանակությամբ զենք-զինամթերք։ Երևի թե, միայն ատոմային ռումբ չունեն», - ընդգծեց նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17