23/11/2023 23:11
Նշիկների հեռացումից հետո կարո՞ղ է արդյոք խրոնիկ ֆարինգիտ առաջանալ. Պատասխանում է ԼՕՌ բժիշկը
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Թորոսյանը անդրադարձել է բժշկության մեջ շրջանառվող մի միֆի, ըստ որի՝ նշիկների հեռացումից հետո կարող է առաջանալ խրոնիկ ֆարինգիտ։
Բժշկի խոսքով, դա ոչ այդքան ճիշտ ձևակերպում է և ունի ճշմարտության միայն որոշակի տոկոս, քանի որ այդ հիվանդների մոտ, մինչև նշիկների հեռացումը, արդեն իսկ եղել է խրոնիկ ֆարինգիտ։
«Նշիկը հեռացնելուց հետո հետին պատի նշիկները վերցնում են իրենց վրա հեռացված նշիկի ֆունկցիան և կարող են կարմրել, բորբոքվել։ Բայց դա չի նշանակում, որ ֆարինգիտը սկսել է հեռացումից հետո»,-բացատրում է Թորոսյանը։
Անդրադառնալով խնդրի բուժմանը, բժիշկը հավելում է, որ վերացնելով ֆարինգիտի պատճառները, ֆարինգիալ պատը հանգստանում է, բորբոքումը` անցնում, և հիվանդին այլևս չեն անհանգստացնում նախկին գանգատները. Հիվանդը գնում է լավացման։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ