23/11/2023 10:46
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ա. Գրիգորյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ Ե 40/10-6179 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի դիմումը.
Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի նոյեմբերի 23-ից ազատել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը», - նշված է հրամանում։