23/11/2023 17:12
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը՝ Մինսկում լրագրողների հետ զրույցում ամփոփելով ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։
«ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի Հանրապետության դուրս գալու մասին այս պահին խոսք չի գնում։ Հայկական կողմի աշխատանքը ՀԱՊԿ-ում շարունակվում է։ ՀԱՊԿ-ի շրջանակում նրա բազմակողմ շփումները ընթանում են աշխատանքային ռեժիմով»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ԲելՏա-ն։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17