23/11/2023 12:37
«Ակադեմիական քաղաքի» նախագծահետազոտական աշխատանքները կիրականացվեն մեկ անձից գնման ձևով. Հայտնի է կազմակերպությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում ընունեց որոշում, որով թույլ է տալիս ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից:
Խոսքը 87.696 մլն դրամ գումարի մասին է:
Այս նախագծի ընդունմամբ կապահովվի Ակադեմիական քաղաքի կառուցման նախնական փուլում անհրաժեշտ նախագծահետազոտական աշխատանքների իրականացումը: