23/11/2023 14:30
Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար
Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր ունի», - ասաց նա։
Այդ հարցերը, ըստ փոխնախարարի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին։
«Այստեղ կարևոր է միջազգային մեխանիզմների առկայությունը։ Կան նաև այլ հարցեր, որտեղ երաշխիքները կարևոր են», - ընդգծեց Սաֆարյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17