23/11/2023 20:21
Էստոնիայում շարունակվում է վարչապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին այսօր՝ օրվա երկրորդ կեսի տվյալներով, 3 773 մարդ է միացել, ինչը բավարար է՝ խորհրդարանում հարցը քննարկման դնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը։
Որպես ստորագրահավաքի նախաձեռնման պատճառ նշվում է Կալլասի գլխավորությամբ՝ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։ Բացի այդ, երկրի վարչապետին քննադատում են իր ամուսնու կողմից Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալելու վերաբերյալ սպառիչ պաարզաբանումներ չներկայացնելու մեջ։
Ստորագրահավաքը նախաձեռնողները պնդում են, որ Կալլասի հրաժարականին կողմ է Էստոնիայի բնակիչների 68 տոկոսը։