23/11/2023 17:02
Արցախ վերադառնալու ոչ միայն երազանք, այլ ծրագրի տեսքով սահուն պայման պետք է լինի. Աշոտ Ղուլյան
Արցախ վերադառնալու ոչ միայն երազանք, այլ սահուն պայման պետք է լինի՝ որոշակի ծրագրի տեսքով, «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Արցախ. Ընթացիկ հարցեր և հեռանկարներ» խորագրով քննարկմանը նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Բայց դրա համար պետք է ունենանք Արցախի պետականություն, և դա չի կարող լինել 2023թ.-ի սեպտեմբերի 19-ից առաջ կամ այդ օրերին գործող պետության ֆորմատով, բայց Արցախի պետականությունն անպայման պետք է լինի, որ հարկ եղած դեպքում անհրաժեշտություն ծագի ժողովրդի վերադարձը կազմակերպել»,-ասաց նա։
Ըստ Ղուլյանի՝ կարևոր է, թե ինչ կարգավիճակ է տրվում ՀՀ-ում բնակվող արցախցիներին։ «Արդյոք դա ժամանակավոր կարգավիճա՞կ է, թե՞ հիմնովին փոխում ենք, հետո դժվար է լինելու նույն վերադառնալու հետ կապված մարդկանց իրավաքաղաքական ներկա կարգավիճակը մեկ անգամ էլ փոխել»,-ասաց նա։
Աշոտ Ղուլյանը նշեց, որ տպավորություն է, թե ՀՀ իշխանությունները հապճեպ որոշում են ընդունել, որ մարդկանց տեղավորեն, արդյունքում հազարավոր մարդիկ չգիտեն՝ ինչ անել, ում դիմում են, ստանում են մերժում։