23/11/2023 11:29
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Լուսանկարներ
Հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց. ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։
Արբանյակից արված կադրերը հրապարակվել են կազմակերպության X-ի միկրոբլոգում։
Գերեզմանոցը շրջապատված է խիտ անտառով, ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար՝ հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվավականներին։ Դեռևս հայտնի չէ, թե դրանցից քանիսն են վնասվել։