23/11/2023 18:00
Հուսով ենք՝ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը․ ՌԴ նախագահի խոսնակ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական կուրսը և շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամների դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը։
«Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առումով։ Նրանց հետ երկխոսությունը կշարունակենք»,- ասել է Պեսկովը՝ ռուս լրագրող Պավել Զարուբինին, ով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը մեջբերել է Տելեգրամի իր ալիքում։