23/11/2023 13:13
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները դպրոցներում բուլինգի են ենթարկվում. աշակերտը՝ Փաշինյանին․ Տեսանյութ
Կառավարության այսօրվա նիստին ներկա էին մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները։
Երեխաներից մեկը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները դպրոցներում բուլինգի են ենթարկվում։
«Ի՞նչ պետք է անել սրանից խուսափելու համար», - դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց երեխան։
Վարչապետը հետաքրքրվեց՝ աղջկա դասարանում կա՞ն ԼՂ-ից տեղափոխված երեխաներ, ստացավ բացասական պատասխան։
«Բա ի՞նչ գիտես, որ բուլինգի են ենթարկում», - հարցրեց Փաշինյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ նման խնդիրներ կարող են լինել։
Նախարարը բոլոր երեխաներին, ովքեր ենթարկվում են բուլինգի, կոչ արեց բարձաձայնել այդ մասին։
Վարչապետն էլ նկատեց, թե նոր միջավայրում հայտնվելը հեշտ բան չէ։