23/11/2023 11:11
ԿԳՄՍՆ-ն ստիպում է ստորագրել միացման պայմանագիրը, «Գոյ» թատրոնի 35-ամյակը նշելու փոխարեն առաջարկում եմ բաց քննարկում. Սարգիս Արզումանյան (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարությունից մեզ, այսպես ասած, ստիպում են կամ պահանջում են ստորագրել փոխանցման ակտը և միացման պայմանագիրը՝ հետին թվով (30․06․2023թ), որը հարցականի տակ կդինի մեր թատրոնի հետագա գոյությունը. ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է Գոյ թատրոնի տնօրենի պարտականությունները կատարող և ներկայացուցիչ Սարգիս Արզումանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբը, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
Սարգիս Արզումանյանը հիշեցնում է, որ դիմել են դատարան և դեռևս չկա որոշում։
«Ուստի մեր թատրոնի ստեղծման օրը՝ դեկտեմբերի 8-ի՝ն ժամը 13։00-ին, հոբելյանական 35-ամյակը նշելու փոխարեն առաջարկում եմ բաց քննարկում՝ Գոյ թատրոնում։ Հրավիրում եմ փակման կամ, այսպես ասած, միացման շահագրգիռ կողմերին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին։ Նաև հրավերները կլինեն պաշտոնական», - ասաց նա։