23/11/2023 19:51
Թուրքիայում 3 րոպեում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը նույնպես գրանցել է երկրաշարժը։ TRT Haber-ն էլ հղորդել է, որ այն զգացվել է Թուրքիայի տարբեր շրջաններում։
Հաղորդվում է նաև, որ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 3 րոպե անց երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել՝ այս անգամ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ։
Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։