23/11/2023 16:50
ՀԱՊԿ-ում խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե դեմարշներ կազմակերպելով. Լուկաշենկոն ակնարկել է Հայաստանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, ոչ թե դեմարշներ կազմակերպելով։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Կովկասում, որոշակի դժգոհություն կա Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկից (նկատի ունի Հայաստանի հետ կապված իրավիճակը, ՀՀ վարչապետը որոշել է չմասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին-խմբ․)։
Մենք եկել ենք այն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն, և եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա այդ հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել «ԲԵԼՏԱ»-ն։