23/11/2023 17:24
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին․ ՌԴ նախագահի օգնական
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ Հայաստանի ներկայացուցիչները կգան Սանկտ-Պետերբուրգ, այնտեղ նախատեսված է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և ԵԱՏՄ պաշտոնական նիստը․ ի դեպ, այդ նիստին նախագահությունը Ռուսաստանից հետո պետք է անցնի Հայաստանին, այդ պատճառով, կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգա, որպեսզի էստաֆետը վերցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ լրագրողների հետ զրույցում։