23/11/2023 13:03
Ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ ու 200 շարժական գույք է բռնագանձվել. հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից մինչ այս պահը ներկայացվել է 93 հայցադիմում։
ՀՀ գլխավոր դատախազությունն այդ հայցադիմումներով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն։
«Ընդհանուր հայցագինը, որը մենք ներկայացրել ենք, գերազանցում է 500 միլիարդ դրամ», - կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց, որ մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ ու 1 շարժական գույք՝ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով։ Վերադարձվել է նաև շուրջ 79 միլիոն դրամ։
«Անշարժ գույքերի ցանկում ներառված են «Եռաբլուր»-ի հարակից տարածքում գտնվող չորս հողամասերը», - ասաց դատախազը։
Մյուսը Ծաղկաձորի անտառներն են ու «Գոլդեն փելես»-ը։
Վարչապետ Նիկո Փաշինյանը, սակայն, ասաց, թե հանրությունը դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ «Ուզում եմ իմ խորը մտահոգությունն արտահայտել», - նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ իրենք բոլոր ջանքերը գործադրել են, որ պրոցեսները լինեն դե յուրե հիմնավորված ու օրենքի դաշտում։