23/11/2023 11:57
2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։
«Մենք հույս ունենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների՝ աշխատանքի շուկայում ու տնտեսական համակարգում լիարժեք ներգրավվելու արդյունքում մեր դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։