23/11/2023 12:44
«Կաշառք են վերցնում ով որտեղ պատահի». Փաշինյանը հայտարարեց՝ ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չեն կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանեց՝ ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չեն կատարել։
«Եկեք ասենք՝ մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել», - կառավարության նիստում այս մասին ասաց նա։
Փաշինյանը դժգոհեց իրավական ոլորտի աշխատանքից. քրեական գործերի մասով բացահայտումները չեն բավարարում։ «Չի կարող այս պրոցեսն անվերջ լինել», - նշեց նա։
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում։ «Կաշառք են վերցնում ով որտեղ պատահի», - նշեց Փաշինյանը։