24/11/2023 13:08
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի՝ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատը կլրացվի․ ներառելու է արցախցիների՝ գույքի նկատմամբ իրավունքի վերականգնման հարցը
ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատը կլրացվի՝ ներառելով արցախցիների՝ գույքի նկատմամբ իրավունքի վերականգնման հարցը. այս մասին Aysor.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Այլ կերպ ասած՝ ներկայացված գանգատը լրացվելու է, այսինքն՝ հիմնական գործին ավելացվելու է նոր հայց։
Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում։