24/11/2023 18:45
Մեր ժամանակ գլխավորը երկրի անվտանգությունն ապահովելն էր, այս կառավարիչները եկել, ասում են՝ «ժողովրդավարություն»․ Արդյունքները տեսնում ենք․ Սերժ Սարգսյան
Անհասկանալի է՝ այսօրվա կառավարիչներն ինչն են համարում երկրի համար գլխավորը և ընդհանրապես՝ ինչ քաղաքականություն են վարում և ինչպես, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Քաղաքականություն վարել նշանակում է շարադասել, աստիճանակարգել, եթե ավելի պարզ ասեմ՝ գլխավորը կարևորից տարբերակել, առաջնահերթությունները նշել և այդ ուղղությամբ շարժվել։ Դա վերաբերում է ինչպես պետություններին, այնպես էլ առանձին քաղաքական ուժերին, անհատներին։ Հիմա դուք կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է գլխավորը այս կառավարիչների համար։
Ես կարող եմ ասել՝ մեր ժամանակ գլխավորը երկրի համար անվտանգությունն ապահովելն էր։
Ես չեմ կարող ասել՝ որն է գլխավորը նրանց համար, որովհետև անընդհատ փոխում են։ Եկել, ասում են՝ «ժողովրդավարություն, ժողովրդավարություն, ժողովրդավարություն»․ եթե գլխավորը ժողովրդավարությունն է, ապա արդյունքները մենք տեսնում ենք»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով խոսքի ազատության սահմանափակումների, քաղբանտարկյալների առկայության, իսկ ամենակարևորը՝ Արցախի կորստի և Հայաստանի տարածքային կորուստների մասին։
«Այո, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը, և ես չեմ վախենում դրա մասին խոսելուց»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։
«Դա չի նշանակում, որ ժողովրդավար երկիրը ավելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Դա նշանակում է, որ մեր երկիրը, այսպես ասեմ, փորձում է ժողովրդավարության այն ճանապարհը, որը կարելի է անցնել մեկ ժամում, անցնել 5 րոպեում, դրա համար գլորվում է, դրա համար պրոբլեմներ են առաջանում»,- հավելեց նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17