24/11/2023 09:51
«Հրապարակ». Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր՝ 11.00-ին, կհյուրընկալվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով, չնայած որ հանձնաժողովն ունի նախադեպ, և Նիկոլ Փաշինյանին լսում էր բաց ռեժիմով՝ ուղիղ եթեր հեռարձակելով նիստը: Սակայն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։
Մենք հանձնաժողովից հետաքրքրվեցինք` Սամվել Շահրամանյա՞նն է նախապատվություն տվել փակ ֆորմատին: Հանձնաժողովից բացասական պատասխան տվեցին՝ ասելով, որ ֆորմատի հարց նույնիսկ չի էլ քննարկվել»։