24/11/2023 15:58
ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխման գիշերը բժիշկը ճանաչել և հիշել է տղային, ում բուժել էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում
Մխիթարն ու բժիշկը կրկին հանդիպել են։ Երևանի պետական բժշկական համալսարանից ներկայացրել են հանդիպման մանրամասները։
«ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր Կարլենը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածների տեղափոխման գիշերը ճանաչեց և հիշեց Մխիթարին, նրան բուժել էր նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ու թեև Մխիթարն իր երիտասարդ բժշկին շատ է սիրում, բայց պայմանավորվել են, որ այլևս չի վերադառնա որպես պացիենտ», - նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։