24/11/2023 19:34
Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդիմի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելին ապարտեիդ պետություն ճանաչելու համար
Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդիմի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելը ապարտեիդ պետություն ճանաչելու համար, այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Նալեդի Պանդորը։
Նա հավելել է, որ Հարավային Աֆրիկան և Պաղեստինը ռազմավարություն են մշակում՝ պաղեստինցիների խնդիրը Միջազգային քրեական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելու համար՝ Իսրայելը ապարտեիդ պետություն հռչակելու նպատակով։
Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ՄՔԴ-ին կոչ էր արել հետաքննություն սկսել պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում Իսրայելի կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Հարավաֆրիկյան հանրապետության խորհրդարանն էլ կողմ է8 քվեարկել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկին: