24/11/2023 11:43
Իվանն Արցախում թողել է տներ, գյուղտեխնիկաներ և եղբայրների ընտանիքների հետ տեղավորվել Մասիսի չգործող գրադարանի սենյակում․ Լուսանկարներ
Իվանը, ով ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղի Սարուշեն գյուղը, այժմ կիսում է Մասիսի չգործող գրադարանի սենյակն՝ իր երեք եղբայրների ընտանիքների հետ. X-ի իր միկրոբլոգում շարունակելով ներկայացնել Արցախից բռնի տեղահնվածների ճակատագրերը՝ գրել է արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
«Նրանք Արցախից տեղահանված ընտանիքների թվում են։ Իվանն իր ետևում թողել է ոչ միայն տներ, այլ նաև գյուղատնտեսական տեխնիկաներ՝ տրակտորներ, որոնք օգտագործվում էին նույնիսկ ադրբեջանական կրակի տակ դաշտերը հերկելու համար», - գրել է նա։