24/11/2023 17:22
Փաշինյան, համամիտ եմ՝ հանցագործների պատիժն անխուսափելի է լինելու․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «հանցագործների պատիժն անխուսափելի է լինելու»։
«Հայրենիքը թուրքերի առջեւ վաճառքի հանածների պատիժն անխուսափելի է լինելու։
Փաշինյան, համամիտ եմ՝ հանցագործների պատիժն անխուսափելի է լինելու։
Հերոս տղաների 5 հազար կյանք խլած, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած ու Արցախ հանձնած բոլոր հանցագործ կապիտուլյանտները պատժվելու են և՛ օրենքի, և՛ պատմության դատաստանի առաջ։
Ոչ մեկն ու ոչ մի բան անպատիժ չի մնում. սա է հուշում մեր պատմությունը»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։