24/11/2023 17:51
ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին փորձում են հավաքագրել՝ ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու համար․ Պեսկով
ՀԱՊԿ անդամները միասնաբար պայքարում են իրենց երկրներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացվող հավաքագրումների դեմ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ անդամ երկրներում կան հավաքագրողներ։ Նրանք փորձում են այդ երկրների քաղաքացիներին հավաքագրել՝ այլ տարածաշրջաններում, աշխարհի այլ երկրներում գործող անօրինական ահաբեկչական խմբավորումներին և կազմավորումներին անդամակցելու համար։ Նրանց հաջողվում է որոշ քաղաքացիների ներգրավել այդ հանցավոր գործունեության մեջ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները առաջն օրը չէ, որ միասին պայքարում են այս երևույթի դեմ։
«Առկա է քաղաքական կամք՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար, այդ մասին ընդգծվել է ՀԱՊԿ գագաթնաժողովին»,- ասել է Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։